Պաղեստինյան Sada al-Balad պորտալը հայտնել է, որ Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան իսլամիստական «Իսլամական դիմադրության շարժումը» (կամ ՀԱՄԱՍ-ը՝ Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան) մտադիր է Իսրայելի տարածք ներխուժելու ընթացքում գերի ընկած հրեա պատանդներից մի քանիսին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի կին բանտարկյալների հետ։
Իսրայելական բանակից՝ ՑԱԽԱԼ-ից, հայտնել են, որ բնակեցված բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողությունն արդեն վերականգնվել է, տարածքում մնացել են զինյալների մեկուսացված խմբեր, եւ սկսվել է հարձակման փուլը։ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հոկտեմբերի 9-ին հայտնել է, որ իսրայելական բանակը մոտ 100 հազար պահեստազորի է զորակոչել:
Ըստ իսրայելական բանակի հաղորդագրության՝ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռազմաօդային ուժերը շրջափակված Գազայի հատվածում ավիահարվածների ժամանակ օգտագործել են ավելի քան 1000 տոննա պայթուցիկ: Նախորդ երեկոյան 4 օդային հարված է հասցվել տասնյակ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ էքսկլավի տարածքում։ Գրոհների ընթացքում խոցվել է ավելի քան 800 թիրախ: ՀԱՄԱՍ-ի դիրքերը Բեյթ Հանունում եւ արեւելյան Գազայի Շուքայի շրջանում, ինչպես նաեւ Ջաբալիայում գտնվող ռազմական օբյեկտներն ու մզկիթը կրակի տակ են հայտնվել:
Զեկույցում նշվում է, որ Իսրայելի շտաբի պետ Հերզի Հալեւին երկու անգամ հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (Centcom) ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ընդգծել են Իսրայելին իրենց աջակցությունը։