ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ ԱՊՀ արտգործնախարարների նիստ է կայանալու։ Դրա մասին «Առաջինի լրատվական ալիք»-ին հոկտեմբերի 9-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարությունը դեռեւս հոկտեմբերի 4-ին էր ԱՊՀ գործադիր կոմիտեին գրավոր տեղեկացրել, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող նիստին կմասնակցի ՀՀ փոխարտգործնախարարը:
Հոկտեմբերի 9-ին ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական РБК-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է Բիշքեկում անցկացվելիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել:
Ռուս դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն: