Չինացի փորձագետները հայտարարել են, որ Իսրայելի դեմ պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորման գործողությունները կարող են մեկընդմիշտ փչացնել Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի՝ կարգավորման շեմին գտնվող հարաբերություններն ու միաժամանակ վիժեցնել Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների ծրագրերը:
Ըստ չինացի վերլուծաբանների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է տարածաշրջանում ստեղծել լայնածավալ տրանսպորտային ցանց, որին կարող են ներգրավվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը եւ Սաուդյան Արաբիան:
Արդեն…
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բոլոր բանակցությունների դադարեցման մասին:
Բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ նշանավորելով երկու երկրների միջեւ խաղաղության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված ԱՄՆ վերջին ջանքերի ձախողումը: