Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով 80 նախկին զինծառայողների եւ ուժային կառույցների աշխատակիցների զրկել է զինվորական ու հատուկ կոչումներից՝ «զրպարտչական» գործողությունների պատճառով:
Նախագահի աշխատակազմի տեղեկության մեջ ընդգծվել է, որ երկրի ղեկավարը իրավասություն ունի հատուկ որոշմամբ ուժային կառույցների զինծառայողներին ու աշխատակիցներին, նաեւ՝ պահեստայիններին ու թոշակառուներին զրկելու ռազմական կոչումներից:
«Սոցիալ-քաղաքական իրավիճակի սրման ընթացքում, երկիրն ապակայունացնելու համար, առանձին զինծառայողներ եւ աշխատողներ հասարակության մեջ բողոքի տրամադրություններ են բորբոքել, կազմակերպել ու մասնակցել չթույլատրված իրադարձությունների, համացանցում տեղադրել ծայրահեղական նյութեր, արմատական գործողությունների կոչ արել, հրապարակել պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավապահ մարմինների աշխատակիցների անձնական տվյալները, նրանց հասցեին մեղադրանքներ, վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել»,- նշված է հաղորդագրության մեջ: