Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ իր հարեւանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջեւ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Ադրբեջան» պաշտոնաթերթում տպագրված հոդվածում: Նա հավելել է, որ այդ հարցում կարեւոր է նաեւ միջազգային հանրության դերը:
Ըստ Բայրամովի՝ «Երեւանին խաղաղության կոչ անելու անհրաժեշտություն կա, քանի որ տարածաշրջանի կայունության ու բարօրության համար այլընտրանք չկա»։