Ուկրաինային պաշտպանական ծախսերի համար կտրամադրվի 200 միլիոն դոլարի չափով օգնության նոր փաթեթ, որը կներառի ռազմամթերք և ցամաքային ռազմական տեխնիկա: Սրա մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Միջոցները նախատեսված են հրամանատարական կառուցվածքի բարելավման, նախազգուշացման համակարգերի արդիականացման եւ ռազմաբժշկական նպատակների համար։
ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո հաստատել է Կիևին մոտ 46 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, որից տրամադրվել է մոտ 20 միլիարդ դոլար: