ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Խալիդ Մաշալը, կոչ է արել «համաշխարհային հրեական ջարդ» սկսել: Սրա մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Հոկտեմբերի 11-ի առավոտյան Խալիդ Մեշալը տեսաուղերձում կոչ է արել ամբողջ աշխարհի մուսուլմաններին «կռվել եւ նահատակվել Ալ-Աքսայի համար»:
Խալիդ Մեշալը սրբազան պատերազմի՝ Ջիհադի ամսաթիվ է նշել՝ ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին: Նա ծրագրում է, որ մուսուլմանները Իսրայելին շրջապատող երկրներից՝ Հորդանանից, Սիրիայից, Լիբանանից եւ Եգիպտոսից, կշարժվեն դեպի սահմաններ եւ կփորձեն ներխուժել Իսրայել եւ կոտորած սկսել: