ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բեռնատարների համար:
«Վերին Լարսի անցակետը եւ Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– նշել է նա:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտն իր հերթին հայտնում է, որ կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը վերականգնվել է Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո:
Հոկտեմբերի 11-ի գիշերվանից Վերին Լարսի անցակետը փակ էր ձյան եւ մերկասառույցի պատճառով։