Ռուսաստանի միջնորդությունից Երեւանի հրաժարվելու դեպքում այլընտրանք կարող են դառնալ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ուղիղ բանակցությունները։ Նման առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը՝ Ալիեւը նշել է, որ իրենք պատրաստ են շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա:
«Յուրաքանչյուր այլ հարթակի գործարկումը մենք կվերլուծենք՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայությունները կառաջարկեն ոչ թե հանուն Ադրբեջանի, այլ հանուն համընդհանուր ճշմարտության եւ միջազգային իրավունքի»,– ասել է Ալիեւը։