Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 167 երեխա Հայաստանի դպրոցներ է հաճախում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հավելել է, որ արցախցի երեխաներից 504-ը հաճախում է Սյունիքի, 586–ը` Գեղարքունիքի, 1710-ը` Արարատի, 243–ը` Վայոց ձորի, 2124-ը` Կոտայքի, 564-ը` Արագածոտնի, 1045-ը` Արմավիի, 486-ը` Շիրակի, 702-ը` Լոռու, 364–ը` Տավուշի, 3839-ը՝ Երեւանի դպրոցներ։