Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարեւորվել է դրա շարունակականությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետեւանքով առկա հումանիտար իրավիճակին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: