ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում 9-րդ տեղում է։
Ըստ «Աշխարհի բնակչության համայնապատկեր» կազմակերպության աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանային երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը:
Հանցավորության ցածր մակարդակով առաջատարների հնգյակում են Կատարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Օմանը եւ Նոր Զելանդիան։ Հոնկոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո հանցավորություն ցածր մակարդակ ունեցող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Տասնյակը եզրափակում է Վրաստանը։