Դաշնային երեք հանցագործությունների համար մեղադրվող ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին հոկտեմբերի 12-ին կոռուպցիոն դատավարության շրջանակում նոր մեղադրանքներ են առաջադրվել։
Մասնավորապես՝ Մենենդեսն իր կնոջ՝ Նադին Արսլանյանի եւ Նյու Ջերսիի գործարար Վաել Հանայի հետ մեղադրվում է շահադիտական նպատակներով որպես չգրանցված օտարերկրյա գործակալ հանդես գալու համար:
Թարմացված մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 2018 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի հունիսը եռյակը «դիտավորյալ եւ գիտակցաբար» դավադրություն է կազմակերպել: Մենենդեսը նրանց դրդմամբ գործել է Եգիպտոսի կառավարության եւ պաշտոնական անձանց անունից: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել։ Արսլանյանը եւ գործով անցնող մյուս մեղադրյալները նույնպես իրենց մեղավոր չեն ճանաչել։