Աշխատանքային այցով Բեյրութ ժամանած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանում հնարավոր են համարում Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը։
«Իսրայելի դեմ այլ ճակատների բացումը իրապես հնարավոր է շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների եւ Գազայի պաշարման ֆոնին»,- ասել է Աբդոլլահիանը։