ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն առցանց մասնակցել է Բիշքեկում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին: 77-րդ նիստին մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի մաքսային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ։
Քննարկումների ընթացքում ստորագրվել է 12 որոշում՝ ներառյալ տրանսպորտային եւ առեւտրային փաստաթղթերի մաքսային մարմինների նշագրմանը, ֆիզիկական անձանց ապրանքների ներմուծմանը, մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին, փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2024-ին Ուզբեկստանում: