ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը բացառել է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցելու հավանականությունը: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը սպառել է իր խաղաքարտերը: Բուշի համոզմամբ՝ իսլամիտական ծայրահեղական խմբավորման զինյալները ձգտում են հնարավորինս շատ իսրայելցիների սպանելու:
«Մարդասպանների հետ բանակցելը Իսրայելի ընտրված կառավարության տարբերակ չէ»,- շեշտել է ԱՄՆ նախկին նախագահը:
Նա հավելել է, որ սա այն դեպքը չէ, երբ ասում են՝ «երկու կողմերն էլ մեղավոր են»: «Կարծում եմ, որ մեղավորը մեկ կողմն է, եւ դա Իսրայելը չէ»,- ասել է Ջորջ Բուշը: