ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «շահարկումներ» է անվանել ՀԱՄԱՍ-ին զենք մատակարարելու վերաբերյալ Մոսկվային ուղղված մեղադրանքները:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը միլիոնավոր դոլարներ է ստացել Մոսկվայում գտնվող գրասենյակի հետ կրիպտո փոխանակման միջոցով:
Պաղեստինյան «Ջիհադ» խմբավորումը, իբր, ավելի քան 93 միլիոն դոլար է ստացել թվային դրամապանակների միջոցով Իսրայելի վրա հարձակման նախօրեին։ ՀԱՄԱՍ-ն օգտագործել է ֆինանսավորման նմանատիպ սխեմա: The Wall Street Journal-ը, վկայակոչելով Elliptic վերլուծական ընկերության տվյալները, նշում է, որ Իսրայելի վրա հարձակումը մասամբ ֆինանսավորվել է Մոսկվայում գրանցված կրիպտո-բորսայի միջոցով։