Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետեւանքով զինվորականների շրջանում 200-ից ավելի, քաղաքացիների շրջանում՝ երկու տասնյակից ավելի զոհ կա։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադեւոսյանը։ Նա հավելել է, որ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով էլ հաստատված 220 մահվան դեպք կա։
Թադեւոսյանը նշել, որ զոհվածներից մոտ 150-ը անճանաչելի են։ «Աճյունները եւ մասունքները պայթյունի տարածքից հանվել եւ տեղափոխվել են Երեւանի դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար։ Կան նաեւ 50-ից ավելի անհայտ կործաներ»,- շեշտել է խոսնակը։