Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին խոսել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում տիրող իրավիճակի մասին։ Նա Նեթանյահուին տեղեկացրել է այդ կապակցությամբ իր դիվանագիտական ջանքերի մասին։
Շոլցը վերահաստատել է «Գերմանիայի լիակատար համերաշխությունն Իսրայելի ժողովրդի հետ այս դժվարին ժամերին եւ ընդգծել, որ Գերմանիան հաստատակամորեն կանգնած է Իսրայելի կողքին»։
Բենիամին Նեթանյահուն Շոլցի հետ քննարկել է, թե ինչպես «Հեզբոլլահ»-ին զերծ պահել հակամարտությունից։