ՀՀ Ազգային ժողովն այսօր 83 «կողմ» ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը`զինվորական ծառայությունից խուսափած եւ այդ հիմքով հարուցված քրեական գործերով կասկածվող, մեղադրվող ու արդեն իսկ դատարանի որոշմամբ դատապարտված անձանց նկատմամբ։
Նոր ընդունված օրենքով համաներում կհայտարարվի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ վարժական հավաքից խուսափած քաղաքացիների համար։
Օրենքում որպես պարտադիր պայման նշվում է զինծառայությունից խուսափած անձանց կամովին ներկայանալը։
ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ օրենքի ուժ ստանալուց հետո համաներում կստանա ավելի քան 5000 հետախուզվող եւ 124 դատապարտված անձ։