Ռուսական զորքերը կիրակի՝ հոկտեմբերի 15-ին, շարունակել են Դոնեցկի շրջանի Ավդեեւկա քաղաքը շրջափակելուն ուղղված հարձակողական գործողությունները, սակայն մինչ այժմ որեւէ առաջընթաց չեն գրանցել:
Դրա մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։
ISW-ի վերլուծաբանները մանրամասնում են, որ ուկրաինացի զինվորական դիտորդները եւ ռուսական աղբյուրները պնդում են, որ ռուսական զինուժը չի հասել ցանկալի բեկմանը, մեծ կորուստներ է ունեցել եւ սպասվածից ավելի դանդաղ առաջխաղացում գրանցել: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ՌԴ ԶՈՒ-ն մոտ ապագայում կշարունակի հարձակողական գործողություններն ավելի դանդաղ տեմպերով եւ կմնա սպառնալիք ուկրաինական ուժերի համար, թեեւ ներկայում դժվար թե հասնի վճռական բեկման կամ շրջափակի Ավդեեւկան: