ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարությունը կազմակերպում է Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներով ՀՀ քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների Հայաստանի Հանրապետություն տեղափոխմանն աջակցելու նպատակով։
Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն եւ ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության եւ ընտանիքին չբաժանելու սկզբունքի: