«Երկաթե սրեր» գործողության մեկնարկից ի վեր իսրայելական ուժերը Գազայի հատվածում սպանել են ՀԱՄԱՍ-ի առնվազն 6 բարձրաստիճան զինվորականի եւ քաղաքական պաշտոնյաների։
Նրանց թվում են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներ Հուադ Աբու Շամալան, Զաքրիյա Աբու Մաարը, ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» հատուկ նշանակության ջոկատների հրամանատարներ Ալի Քադին եւ Բիլալ ալ-Քադրան:
ՑԱԽԱԼ-ի գործողության ընթացքում սպանվել են նաեւ ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար Մուրադ Աբու Մուրադը, ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարար Ջուադ Աբուն եւ Խմբավորման ազգային անվտանգության հարավային շրջանի ղեկավար Մուաթազ Էյդը: