«Ավելի քան 1 միլիոն մարդ՝ Գազայի ամբողջ բնակչության գրեթե կեսը, ստիպված լքել է իր տունը։ Միևնույն ժամանակ, շուրջ 600 հազար ներքին տեղահանված գտնվում է անկլավի կենտրոնական շրջաններում, իսկ նրանցից 400 հազարը տեղավորված են UNRWA-ի օբյեկտներում, ինչը մի քանի անգամ գերազանցում է օգնություն ցուցաբերելու մեր հնարավորությունները»,- ընդգծել է գործակալությունը։
UNRWA-ն հայտնել է նաեւ Գազայում իր 14 աշխատակցի մահվան մասին՝ նշելով, որ այդ թիվը վերջնական չէ և կարող է հետագայում աճել։