Ադրբեջանը 2024 թվականի պետբյուջեից 3 միլիարդ 825 միլիոն մանաթ (մոտ 2.2 միլիարդ դոլար) է հատկացնում՝ ԼՂ-ում ծրագրերի իրականացման համար:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հաջորդ տարի այդ երկրի բյուջեի եկամուտները սպասվում են 34 միլիարդ 173 միլիոն մանաթի (մոտ 20 միլիարդ դոլար), իսկ ծախսերը՝ 36 միլիարդ 763 միլիոն մանաթի (մոտ 23 միլիարդ դոլար) մակարդակում: