ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արաբական վեց երկրներ կատարած շրջագայությունից հետո վերադառնում է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունների։
Վերջին օրերին Բլինքենն այցելել է Հորդանան, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Եգիպտոս։
Անցյալ հինգշաբթի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ ի նշան հրեական պետության հետ համերաշխության: Սպասվում է, որ պետքարտուղարը Երուսաղեմում կրկին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։