Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում արձագանքել է Արդբեջանի հնարավոր ներխուժման մասին Բլինքենին վերագրվող հայտարարությանը վերաբերող հարցին։
«Դրան պիտի պատասխանեն Ադրբեջանի գործընկերները, որ ԱՄՆ-ում բարձրացրել են այդ հարցը: Իրանի համար կարեւոր են Կովկասում խաղաղությունն ու կայունությունը։ Դա համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը»,- ընդգծել է Իրանի ԱԳն խոսնակը։
Ավելի վաղ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հերքել է պետքարտուղար Բլինքենին վերագրվող հայտարարությունը: