Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 17-ին Բաքվում տեղի է ունենում Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատավարությունը:
Լաչինի միջանցիքից առեւանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են նրա իրավունքները։ Խաչատրյանին խոստացել են նաեւ նոր փաստաբան տրամադրել, քանի որ նախկին փաստաբանը «առողջական խնդիրների պատճառով» ինքնաբացարկ է հայտնել։
Դատավարությունը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։
Նախքան նիստի սկսվելը գործով «տուժողներից» մեկը մոտեցել է ապակեպատ խցին, որտեղ նստած էր Խաչատրյանը, եւ հարցրել՝ «ճանաչեցի՞ր ինձ»: Ադրբեջանական լրատվամիջոցները չեն ներկայացրել «տուժողի» ինքնությունը եւ չեն նշել նաեւ՝ ինչպես է վերջինիս հարցին արձագանքել ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը: