Հոկտեմբերի 16-ի գիշերը Բրյուսելում Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկու երկրպագուների սպանած թունիսցի հրաձիգը, որին ամբողջ գիշեր չի հաջողվել գտնել, սպանվել է սրճարանում: 45-ամյա Աբդեսլամ Լասսուեդը նստած է եղել Շարբեկի սրճարանում, երբ ոստիկանները մտել են այնտեղ: Տղամարդը դիմադրել է եւ կրակ բացել, փոխհրաձգություն է սկսվել, որի ժամանակ նա վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են կրակոցների ժամանակ օգտագործված զենքեր։
Բելգիայի իշխանությունները նրա գործողությունները որակել են ահաբեկչություն, սակայն ոստիկանությունը հերքել է կապը փոխհրաձգության եւ Իսրայելի իրադարձությունների միջեւ։
Վարկածներից մեկով՝ Լասուեդան հարձակվել է Շվեդիայի քաղաքացիների վրա՝ այդ երկրում Ղուրանի այրման ակցիաների պատճառով։
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները, լսելով իրենց հայրենակիցների սպանության մասին, հրաժարվել են երկրորդ խաղակեսին մարզադաշտ դուրս գալուց։ Բելգիա-Շվեդիա հանդիպման հաշիվը առաջին խաղակեսից հետո եղել է ոչ-ոքի՝ 1:1: