1990-ից մինչեւ 2020 թվականը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շուրջ 700 կալանավորների փոխանակմանը: Դրա մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ նրա՝ կալանավորի համար պատասխանատվությունը կրում է նրան կալանավորած կողմը։
Հուսեյնովան ավելի վաղ հայտարարել է, թե ԿԽՄԿ-ի գրասենյակը Ստեփանակերտում երբեք կապված չի եղել Հայաստանի հետ եւ չի ենթարկվի Հայաստանին: «ԿԽՄԿ-ի տարեկան զեկույցներում Ղարաբաղը միշտ նշվել է որպես Ադրբեջանի տարածք»,- հավելել է նա: