Գործարկվել է ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Դրա մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար եւ ընտրել է իրեն հարմար աշխատավայրը»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: