Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 23-25-ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, դրանց թվում՝ Բաքվում, Նախիջեւանում եւ Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն եւ Անկարան այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն: