Տարեսկզբից սկսած` ինը ամիսների ընթացքում, ըստ ներքին գործերի նախարարության, Վրաստանի իշխանությունները մարդասիրական եւ փախստականի կարգավիճակ են տրամադրել 162 օտարերկրացու:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ այդ օտարերկրացիներից փախստականի կարգավիճակ է ստացել 14-ը, որոնցից 4-ը՝ Ռուսաստանի, 3-ական՝ Բանգլադեշի եւ Իրանի, 1-ական՝ Թուրքիայի եւ Սիրիայի քաղաքացի եւ անհայտ քաղաքացիության երկու անձ։ 148 օտարերկրացու, նրանց թվում՝ Ուկրաինայի 85 քաղաքացու, մարդասիրական կարգավիճակ է շնորհվել:
Ընդհանուր առմամբ, հունվարից սեպտեմբեր Վրաստանում ապաստան է խնդրել 776 օտարերկրացի։ Մերժված 349 անձանց մեծ մասը Իրանի եւ Թուրքիայի քաղաքացի է: