Փախստականներին ընդունելու հարցում Կահիրեի վրա գործադրվող ճնշման պատճառով եգիպտացիները շատ զայրացած են: Դրա մասին Financial Times-ին հայտնել է եվրոպացի պաշտոնյան, որը նախընտրել է անանուն մնալ:
«Ուզո՞ւմ եք, որ մենք հյուրընկալենք 1 միլիոն մարդու: Ուրեմն նրանց Եվրոպա եմ ուղարկելու։ Եթե այդքան հոգ եք տանում մարդու իրավունքների մասին, ստիպված եք ընդունել նրանց»,- ասել է Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյան՝ ի պատասխան Եվրոպայի կողմից Գազայի հատվածից փախստականներին ընդունելու ճնշման։