Իսրայելի եւ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միջեւ պատերազմի արձագանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունից տուժած տարածաշրջանում, այլեւ ամբողջ համաշխարհային էներգետիկ տնտեսության մեջ։ Վերջերս հրապարակված զեկույցում Bank Leuma-ի գլխավոր տնտեսագետ, դոկտոր Գիլ Մայքլ Բաֆմանը մանրամասն նկարագրել է այս իրավիճակի լայնածավալ հետեւանքները։
Որպես կանխարգելիչ քայլ՝ իսրայելական «Թամար» պահեստարանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը, ինչը հանգեցրել է Արեւելյան միջերկրածովյան (EMG) գազատարով գազի արտահանման դադարեցմանը Եգիպտոս։ Ակնկալվում է, որ գազի մատակարարման անսպասելի ընդհատումն էապես կանդրադառնա Եվրոպա եւ այլ երկրներ հեղուկ բնական գազ արտահանելու Եգիպտոսի կարողության վրա: Գազի ավելի փոքր քանակությունը նշանակում է բարձր գներ, ինչը կարող է ի վերջո ազդել գազի համաշխարհային շուկայի վրա։
Իրավիճակից կարող են տուժել նաեւ գազ արտահանող երկրները, մասնավորապես՝ Կատարը, որը գազի համաշխարհային շուկայում խոշորագույն խաղացողներից է։ Եթե իրավիճակը վատթարանա, աշխարհում գազի գները կշարունակեն աճել։
Մերձավոր Արեւելքի հակամարտությունն արդեն ստվեր է գցել էներգակիրների համաշխարհային գների վրա, սակայն հորիզոնում ավելի չարագուշակ ամպեր են հայտնվել։ Հակամարտության հնարավոր տարածումը դեպի այլ ոլորտներ եւ դրանում նոր տարածաշրջանային խաղացողների ներգրավումն էներգակիրների գների համար իրական սպառնալիք են։