ԱՄՆ նախագահ Բայդենը Թել Ավիվի «Կեմպինսկի» հյուրանոցում ունեցած ելույթում հայտարարել է Իսրայելին իր անվերապահ աջակցության մասին։ Նախագահը նշել է, որ ինքն այստեղ է, որպեսզի աշխարհին տեղեկացնի, որ Միացյալ Նահանգները Իսրայելի կողքին է:
«Մենք պետք է համոզված լինենք, որ դուք ունեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ պաշտպանելու համար: Պետք է նաեւ հիշել, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում բոլոր պաղեստինցիներին: Ես տխուր եմ եւ զայրացած հիվանդանոցում տեղի ունեցած ռմբակոծությունից, բայց դատելով իմ տեսածից՝ ահաբեկչությունը Իսրայելի ձեռքի գործը չէ»,- ընդգծել է Բայդենը: