ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում արագ կառուցվող բնակելի տների փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ: Հանդիպմանը մասնակցել են նման տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող եւ նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան եւ իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:
Ընկերությունների կարողությունների առավել մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա գնահատել, թե առկա ռեսուրսներով արագ կառուցվող կառույցների ինչ ծավալ հնարավոր կլինի ապահովել, ինչ ժամկետում եւ ֆինանսական ինչ ծախսերի շրջանակում: Դիտարկվել են տեխնոլոգիական տարբեր լուծումներ եւ առաջարկներ՝ պողպատե բարակապատ տրամատների, 3D պանելների (տորկրետացման եղանակ), հավաքովի երկաթբետոնի կիրառության ուղղությամբ։
Քննարկվել են մանրամասներ արագ կառուցվող կառույցների շինարարության կազմակերպման մասին, ներկայացվել աշխատանքների համատեղ կազմակերպման գաղափարներ: Մասնակիցներն առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեին կփոխանցեն իրենց հաշվարկները եւ հիմնավորումները։