Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով իսրայելա-պաղեստինան հակամարտությանը, հայտարարել է, որ խնդիրը հաղթահարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փոխել եղած սահմանումները:
Դիմելով Իսրայելի կառավարությանը՝ Ֆիդանը նշել է. «Դուք գրավում եք օտար հողերը, քանդում այդ հողերի վրա կառուցած տները, վտարում նրանց բնակիչներին, ուրիշներին բերում նրանց տեղը եւ դրա համար ինչ-որ եզրույթ հորինում՝ նրանց անվանելով «վերաբնակիչներ»: Սա կոչվում է գողություն: Պետք է հենց այդպիսի սահմանում տալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: