Հայաստանը ներկայում մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Դրա մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ի պատասխան լրագրողների հարցադրումների, թե արդյոք կա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն, Խանդանյանը հավելել է, որ Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց: «Վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, նրա անկախության եւ ինքնիշխանության ապահովում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը: