Հայաստանում սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն է նկատվում: Դրա մասին են վկայում պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ դիմելու եւ շտապօգնության կանչերի մասին տվյալները։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ վարակման դեպքերը համաճարակային շեմից բարձր են 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։ Հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչեւ 18 տարեկանների շրջանում։
Նախարարությունը հայտնել է, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաեւ հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում: