ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերը, որոնց ժամկետն ավարտվում էր 2024-ի հունվարի 1-ին, երկարաձգվել են եւս 3 տարով։
Այսպիսով՝ Կառավարության նոր որոշմամբ, սահմանամերձ համայնքների բնակիչները բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վճարների համար կշարունակեն 50 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ:
Ներկայում աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ: