Իլոն Մասկը հերքել է իրեն պատկանող X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի` Եվրոպայում հնարավոր արգելափակման մասին հոկտեմբերի 19-ի առավոտյան տարածված տեղեկությունը: «Հերթական բացարձակ սուտ հոդվածը Business Insider-ից։ Դա իսկական լրատվամիջոց չէ»,- գրել է Մասկը X-ի իր էջում` պատասխանելով համապատասխան հրապարակմանը։
Ավելի վաղ ամերիկյան ֆինանսական եւ բիզնես նորությունների Business Insider պորտալը հայտնել էր, որ Մասկը դիտարկում է X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) եվրոպացի օգտատերերի համար արգելափակելու տարբերակը։