Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ ներգաղթյալներին անհրաժեշտ է ներգրավել Ուկրաինայում անցկացվող, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» մեջ:
«Եթե դուք, որպես ՌԴ քաղաքացի, պատրաստ չեք կատարելու ձեր մարտական պարտքը, ուրեմն պետք է որոշում ընդունել ձեզ նման անձին քաղաքացիությունից զրկելու մասին»,- դիմելով ներգաղթյալներին՝ հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը: