Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց։ Ճեղքելով ոստիկանության ծառայողների պատնեշը՝ արցախցիները մուտք են գործել շենք:
Արցախցիները փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից։ Նրանք բողոքում են Շահրամանյանի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, ըստ որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից: Նրանք նշել են, որ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Սամվել Շահրամանյանը փորձում է հանդարտեցնել մարդկանց, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։