Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ցամաքային եւ հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաեւ ավիացիայի մասնակցությամբ վարժանքները նախատեսված են հաջորդ շաբաթ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ համատեղ զորավարժություններում «հիմնական շեշտը դրվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգման, հրամանատարության եւ հսկողության կատարելագործման, փորձի փոխանակման եւ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»։
Թե քանի F-16 ինքնաթիռ է մասնակցելու համատեղ զորավարժություններին, հաղորդագրությունում չի նշվում: