Երեւանը Թեհրանից հրավեր է ստացել մասնակցելու «3+3» ձեւաչափով հանդիպման, մանրամասները մշակվում են, բայց դեռ որոշում չկա:
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ հրավերը նախարարների մակարդակով է, եւ ներկայում իրանական կողմի հետ քննարկումներ են ընթանում։
Կոստանյանը նշել է, որ հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի երեք պետություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին: Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ այդ ձեւաչափը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչների մասնակցություն:
«Ձեւաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում`արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե՞ իրենք ուղղակի մի ձեւաչափից մյուսն են փորձում անցնել եւ այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»,– նշել է Կոստանյանը։