Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի երեք փուլ է թվարկել: «Մենք առաջին փուլում ենք, որը ռազմական արշավ է օդային հարվածներով, այնուհետեւ կլինեն ցամաքային գործողություններ՝ գրոհայիններին վերացնելու եւ ենթակառուցվածքները վնասելու նպատակով՝ ՀԱՄԱՍ-ին ջախջախելու եւ ոչնչացնելու համար»,- պարզաբանել է նախարարը:
Ըստ նրա՝ երկրորդ փուլում ռազմական գործողությունները կշարունակվեն, բայց ավելի քիչ ինտենսիվությամբ, քանի որ զորքերը կփորձեն «վերացնել դիմադրության օջախները»։
Նախարարը նշել է, որ երրորդ քայլը կլինի Գազայում անվտանգության նոր ռեժիմի ստեղծումը: Իսրայելը Գազայի բնականոն կյանքի համար պատասխանատվություն կստանձնի եւ Իսրայելի քաղաքացիների համար անվտանգության նոր իրականություն կստեղծի: