Իսրայելական Maariv պարբերականի պատվերով Lazar Institute-ի անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ իսրայելցիների գրեթե 80%-ը մեղադրում է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը չի կանխել: Հարցվածների միայն 8%-ը Նեթանյահուին հարձակման պատասխանատու չի համարում։
Հարցումը ցույց է տվել նաեւ, որ իսրայելցիների 65%-ը կողմ է ցամաքային հարձակմանը Գազայի հատվածի վրա, մինչդեռ 21%-ը դեմ է դրան: