Իսրայելական «Ռեգավիմ» շարժումը բացահայտել է Պաղեստինի ինքնավարության նվիրատվության եւ կրոնական հարցերի նախարարության անունից հոկտեմբերի 20-ի առավոտյան հրապարակված փաստաթուղթ: Այն ներառում է ազգամիջյան եւ կրոնական թշանամանք հրահրող ուղերձներ:
«Մեր պաղեստինցի ժողովուրդը, չնայած ցավին եւ ողբերգությանը, չի կարող բարձրացնել սպիտակ դրոշը, քանի դեռ օկուպացիան չի հանվել, եւ չի ստեղծվել Պաղեստինի անկախ պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»,- ասված է ուղերձում։ Փաստաթուղթը պարունակում է հղումներ շարիաթի օրենքներին՝ ներառյալ հրեաներին սպանելու կոչ անող հակասեմական հադիս:
Ավելի ուշ France News 24 հեռուստաալիքը հայտնել է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը Ստրասբուրգի սինագոգի մոտ դանակով զինված դեռահասի է ձերբակալել: