Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Լիտվայի, Լեհաստանի եւ Էստոնիայի իրավապահ մարմինները Սլովենիայի իրենց գործընկերների հետ մայիսի 10-ից կսկսեն պարեկային ծառայություն իրականացնել Սլովենիայի եւ Խորվաթիայի՝ Շենգենյան գոտու արտաքին սահմանին:
Սլովենիայի ՆԳՆ պաշտոնական կայքի հրապարակման համաձայն՝ Եվրամիության անդամ երկրների ոստիկանները Խորվաթիայի հետ պետական սահմանին համատեղ կպայքարեն անօրինական միգրացիայի դեմ:
Որպես կանոն՝ Սլովենիայի եւ Խորվաթիայի սահմանով փորձում են Իտալիա եւ Ավստրիա թափանցել անօրինական վերաբնակիչները, այդ թվում բալկանյան միգրացիոն ուղիով Թուրքիայից ժամանողները: